Ֆրանսիան և Հունաստանը սպառազինությունների ձեռքբերման ու փոխադարձ պաշտպանության ռազմավարական համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Փարիզի Ելիսեյան պալատում հայտարարել են երկու կողմերի միջև սպառազինությունների ձեռքբերման ու փոխադարձ պաշտպանության համաձայնագրի մասին։ Այս մասին գրում է Greek City Times-ը։

Մամուլի համար հայտարությունը սկսել է Ֆրանսիայի նախագահը, որն այս պայմանագրի ստորագրումը բնութագրել է որպես շատ կարևոր պահ, որը վերջին 18 ամիսների ինտենսիվ համագործակցության գագաթնակետն է։

Հունաստան-Ֆրանսիա համագործակցությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասն է, սակայն Մակրոնն ասել է, որ նոր համաձայնագիրը նաև Եվրոպական անկախությանն է նպաստում։

«Մենք ունենք ընդհանուր տեսլական։ Հունաստանն ուներ մշակույթ նախքան ազգ դառնալը և թույլ տվեց մեզ լինենք այնպիսին, ինչպիսին կանք»,- ասել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ երկու դարերի ընթացքում Հունաստանը կարողացել է հետ չմնալ Եվրոպայից և այն Եվրոպայի սիրտն է՝ բաբախող սիրտը։

Հունաստանի վարչապետն էլ իր հերթին նշել է, որ պատմական օր է Հունաստանի և Ֆրանսիայի համար։

«Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումն ամրապնդում է հայտնի իրողությունը, երկու երկրներն արդեն զարգացրել են ամուր գործընկերություն, որը դուրս են գալիս մեր՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններից»,- ասել է Միցոտակիսը։

Նա նաև հայտնել է, որ 24 Rafale կործանիչների ձեռքբերումից հետո Հունաստանը երեք նոր ռազմանավ է գնելու՝ ևս մեկը ձեռք բերելու տարբերակով։

Էմմա Չոբանյան