Գազային սկանդալ՝ Բուդապեշտի ու Կիևի միջև․ Ուկրաինայի դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Ուկրաինան վրդովված է, որ Հունգարիան «Գազպրոմի» հետ պայմանագիր է ստորագրել գազի մատակարարման, որը շրջանցում էի իր տարածքը։ Հունգարիան էլ Ուկրաինային մեղադրել է իր ինքնաիշխանությունը խախտելու մեջ։ Գրում է DW ռուսական ծառայությունը։

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն սեպտեմբերի 28-ին կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ երկու երկրների միջև հակամարտության ֆոնին, «Գազպրոմի» հետ երկարաժամկետ գազի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր կնքման պատճառով: Նա նշել է, որ այդ գործարքին միջամտելու Ուկրաինայի փորձերը հավասարազոր են Հունգարիայի ինքնիշխանությունը  խախտելուն։

Նույն օրն էլ Ուկրաինայի ԱԳՆ-ն հրավիրել է Կիևում Հունգարիայի դեսպանին՝ «Գազպրոմի» հետ պայմանագրի կնքման շուրջ իր դիրքորոշումը հայտնելու։

Ավելի վաղ էլ Հունգարիան մեղադրում էր Ուկրաինային իր ներքին գործերին խառնվելու մեջ։ Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կիևը քննադատեց Բուդապեշտի կողմից «Գազպրոմի» հետ պայմանագրի կնքումը։

«Մենք ունենք երկիր՝ Հունգարիան, որը ԵՄ ու ՆԱՏՕ անդամ է, դրա հետ մեկտեղ՝ ունի հատուկ հարաբերությոններ Ռուսաստանի հետ ու հարված է հասցրել ուկրաինահունգարական հարաբերություններին՝ դուրս թողնելով ուկրաինական գազամուղը Ռուսաստանից գազի ներկրման սխեմայում։ Սա հարված է, և մենք դրան համապատասխան կպատասխանենք»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինայի ԱԳՆ-ն «Գազպրոմի» հետ Հունգարիայի գործարքը նաև անվանել է քաղաքականապես մոտիվացված։ Ըստ Կիևի՝ այս գործարքը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի ու ամբողջ Եվրոպայի  էներգետիկ անվտանգության վրա ու այդ պատճառով էլ Եվրահանձնաժողովն է ներգրավվելու։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Հունգարիան ռուսական «Գազպրոմի» հետ գազի մատակարարումների երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ Պայմանագրի պայմանների համաձայն՝ Ռուսաստանն արդեն  հոկտեմբերի 1-ից 15 տարով տարեկան 4,5 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի Հունգարիային: Դրանից 3,5 միլիարդ խորանարդ մետրը կմատակարարվի Սերբիայի, ևս 1 միլիարդը՝ Ավստրիայի միջոցով:

Էմմա Չոբանյան