Շավարշ Քոչարյանը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը որևէ խոչընդոտ չի տեսնում Եվրամիության անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում: Անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման հնարավոր խոչընդոտներին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Համարում եմ գրեթե անհավանական, որովհետև այն պետությունը, որը շահագրգիռ չէր, ինքը դա կարող էր անել դեռևս մինչ համաձայնագրի ստորագրումը: Այն, որ Եվրամիությունը ստորագրել է համաձայնագիրը՝ նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների կողմից եղել է լիակատար համաձայնություն»:

Փոխարտգործնախարարի տեղեկացմամբ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան, երկրորդ հայտարարությունը եղել է Գերմանիայի կողմից: Քոչարյանը պարզաբանեց՝ Գերմանիայն դեռևս ճշտում է, թե արդյոք այդ համաձայնագիրը չի սահմանափակում իր սուվերեն իրավունքը՝ կապված անվտանգության ոլորտի հետ: «Այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ անդամ պետություններն ուշադիր նայում են համաձայնագիրը: Շատերի հետ կապի մեջ են, և նրանք խոսում են այն մասին, որ պրոցեսը սկսվել է: Քանի որ համաձայնագիրը բոլոր երկրների կողմից վավերացնելը ժամանակատար է՝ համաձայնագիրը նախատեսել է զգալի հատվածի ժամանակավոր կիրարկում»,- հավելեց արտաքին գործերի նախարարի տեղակալը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: