Գերմանացի պաշտոնյաները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

Գերմանիայի կանցլերի պաշտոնում 4-րդ անգամ վերընտրված Անգելա Մերկելը խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է Թուրքիայի վերջին գործողություններն Աֆրինում: Մերկելը մասնավորապես ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Անկարայի գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչները ստիպված լքում են իրենց տները։ Տեղահանության հետևանքով խաղաղ բնակչության մի մասը մահանում է, ինչն էլ անընդունելի է. տեղեկացնում է EH-ն:

«Այս իրավիճակը վճռականորեն դատապարտում ենք»,-ասել է Մերկելը։

Այնուհետև Բունդեսթագում  ելույթ է ունեցել Գերմանիայի կառավարության խոսնակ Ուլրիկե Դեմմերը և մտահոգություն հայտնել, որ Աֆրին քաղաքի մեծ մասն անցել է Թուրքիայի վերահսկողության տակ։ Հիշատակելով, որ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը վերաբերում է նաև Աֆրինին՝ գերմանացի պաշտոնյան ասել է, որ բոլորի համար առաջնահերություն պիտի լինի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը:

Թեմայի շուրջ խոսել է նաև Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ  Ռայներ Բրեուլը: Նա պահանջել է ուսումնասիրել այն մեղադրանքները, ըստ որոնց, Թուրքիան Աֆրինում կոտորած  և ավերածություններ է իրականացնում։