Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սաակաշվիլին երկիր վերադառնալուն պես կձերբակալվի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին հայրենիք վերադառնել՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, կձերբակալվի, երբ ոտք դնի վրացական տարածք։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողի վրա, նույն պահին նրան կձերբակալվի և կտանվի բանտ: Իսկ բոլոր նրանք, որոնք կխոչընդոտեն այդ գործընթացին, նույնպես ամենախիստ ձևով կպատժվեն օրենքի շրջանակում»,- հավելել է նա։

Վրաստանի վարչապետը վստահ է, որ Սաակաշվիլիի նպատակն իշխանությունը վերադարձնելն է, սակայն նա հիշեցրել է որ հիմա 2003 թվականը չէ, երբ նախկին նախագահն իր համախոհների հետ Վրաստանում «վարդերի հեղափոխություն» իրականացրեց և իշխանության եկավ:

«Սաակաշվիլիի միակ խնդիրն ու նպատակն անկարգություններն են, ապակայունացումն ու քաոսը մեր երկրում: Նրա միակ ցանկությունն է՝ վերադարձնել իշխանությունը, սա անհասանելի երազանք է Սաակաշվիլիի և նրա թիմի համար: Այսօր պետությունը հզոր է, Միխոն և նրա բանդան թող չկարծեն, որ սա 2003 թվականն է։ Բոլորը խստորեն պատասխան կտան ցանկացած սադրանքի համար, իհարկե՝ օրենքի շրջանակում»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նշենք, որ երկուշաբթի Միխայիլ Սաակաշվիլին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան Թբիլիսի թռիչքի տոմս է գնել: Ավելի ուշ համացանցում նա ամրագրված տոմսի լուսանկարները, որտեղ նշվում է, որ նա պատրաստվում է հայրենիք վերադառնալ մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ: