Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է Իդլիբի շուրջ պայմանավորվածությունը խախտելու մեջ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը մասնակցել են տեսակոնֆերանսի, որի ընթացքում Աքարն անհանգստություն է հայտնել վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի ավիահարվածների կապակցությամբ. գրում է ermenihaber-ը:

Աքարի խոսքով՝ Թուրքիան հավատարիմ է Իդլիբի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը: Սակայն ընդգծել է, որ վերջին շրջանում Իդլիբում  ավելացել են օդային հարվածները, ինչը հակասում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթներին: Թուրք նախարարը նշել է, որ այդ առումով ռուս-թուրքական բանակցությունները շարունակվում են:

Օրերս լուրեր շրջանառվեցին այն մասին, որ սեպտեմբերի 29-ին կայանալիք Թուրքիայի ու ՌԴ նախագահների հանդիպմանը ընդառաջ ռուսական օդուժը սկսել է ինտենսիվորեն հարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումների հենակետերին Իդլիբում: Ըստ մամուլի՝ երկու նախագահների հանդիպման օրակարգային հարցը լինելու է Սիրիայի թեման:

Տեղեկացնենք, որ փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է 2019-ին, ըստ որի՝  Սիրիայի հյուսիս-արևելքը բաժանվում է պատասխանատվության գոտիների՝ Թուրքիայի, Սիրիայի կառավարական ուժերի ու Ռուսաստանի միջև։