Ինչպես կորսվեց Արցախի մեծ մասը․ պատերազմի և պարտության ժամանակագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ե՞րբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը։ Հարցի պարզ պատասխանը 2020-ի սեպտեմբերի 27-ն է, բայց լայնածավալ գործողությունների նախապատրաստությունը հուլիսին՝ Տավուշի սահմանի բախումներն էին։  Բաքվում չմարսեցին տեղային մարտերում կրած պարտությունը․․․ Արդեն սեպտեմբերի 25-ին Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները զգուշացրին ամերիկյան քաղաքացիներին՝ հնարավոր մարտական գործողությունների մասին։

Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ կիրակի օրը առավոտյան 7։15-ին։ Ադրբեջանական բանակը գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ հարձակվեց Արցախի ամբողջ առաջնագծի ու թիկունքի, Հայաստանի սահմանամերձ որոշ շրջանների վրա։ Հրթիռակոծվեց նաև Ստեփանակերտը։

Սեպտեմբերի 30-ին ՝ պատերազմի չորրորդ օրը, համեմատություններ սկսեցին տարվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, բայց ռազմական գործողությունների ավարտը չէր երևում․․․  Ֆրանսիայի նախագահը, Ռուսաստանի նախագահի խոսնակը դատապարտեցին  Թուրքայի աջակցությունն Ադրբեջանին։

Հոկտեմբերի 19-20-ին տեղի են ունենում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հեռախոսային բանակցություններ, որոնց մասին հայտնի է դառնում ավելի ուշ։ Հայկական կողմը դիմում է՝ պատերազմը դադարեցնելու համար։ Պուտինը համաձայնության է գալիս Ալիևի հետ, որ նախկին ԼՂԻՄ-ը մնում է հայկական վերահսկողության տակ։ Ալիևը պնդում է, որ ադրբեջանցիները բնակություն հաստտաեն Շուշիում։

Ի վերջո այս համաձայնությունը նույնպես ձախողվում է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում իր այս քայլը բացատրում է նրանով, որ եթե ադրբեջանցիները վերադառնային Շուշի, ապա քաղաքը չէր կարող համարվել հայկական։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

Հայտարարության ստորագրումից հետո նախկին Ակնա-Աղդամի, Քարվաճառի և Բերձոր-Լաչինի շրջանները անցնում են Ադրբեջանին։ Արցախի նախկին 12 000 քառակուսի կիլոմետրից հայկական վերահսկողության տակ մնում է շուրջ 3 000 քկմ տարածք։ Նախկին ԼՂԻՄ-ից մնացած փոքր հատվածում տեղակայվում են ռուսական խաղաղապահները։

3781 զոհ, 253 անհետ կորած․․․ հայկական կողմի մարդկային կորուստների պաշտոնապես հրապարակված վերջին տվյալն այսօր հրապարակել է քննչական կոմիտեն։ Զոհերի թիվը պատերազմից 1 տարի անց էլ շարունակում է աճել   քանի որ մինչ օրս մարտական գործողությունների վայրերում փրկարարները շարունակում են աճյուններ հայտնաբերել։

Մինչև հիմա լուծված չէ նաև գերիների հարցը։ Հրադադարի հայտարարությունից մինչև օրս Ադրբեջանը սեփական գերիների և ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստանին վերադարձրել է 108 գերի։ Չնայած դրան՝  հաստատված տվյալներ կան , որ առնվազն 60 մարդ շարունակում է մնալ  գերության մեջ, իսկ իրավապաշտպանների տվյալներով՝ այդ թիվը հաշվվում է հարյուրներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան