Սուրեն Պապիկյանը Կարեն Անդրեասյանի հետ շրջել է «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը,  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Պապիկյանի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետը շրջել է «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական տարածքում, ծանոթացել դատապարտյալների պահման վայրին և պայմաններին: Նա այցելել է ճաշարան՝ տեղեկացել օրվա ճաշացանկին, ինչպես նաև ծանոթացել է դատապարտյալների համար նախատեսված երկարաժամկետ տեսակցության սենյակներին: Սուրեն Պապիկյանը շրջել է քրեակատարողական հիմնարկի ենթակառուցվածքներում, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային ու տարածքային կարողություններին:

Շրջայցի ընթացքում քննարկվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել պահման պայմանների բարելավման, սննդի որակի բարձրացման հարցերին: