ԵԽԽՎ-ն կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքները

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-30-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքի հաղորդագրությունը, նստաշրջանի առաջին օրը կքննարկվի իռլանդացի պատվիրակ Փոլ Գավանի պատրաստած զեկույցը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով:

Ըստ զեկույցի նախագծի՝ Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար ողբերգական հետևանքների կապակցությամբ: Նշվում է, որ կոնֆլիկտը ունեցել է երկու խոշոր բռնկում, որոնցից մեկը տևել է 1991 թ. վերջերից մինչև 1994 թվականը, իսկ երկրորդը 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմն էր:

«Վերջին վեցշաբաթյա պատերազմի ընթացքում զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 3900 հայ և ավելի քան 2900 ադրբեջանցի, նաև զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Տեղահանվել է ավելի քան 91 000 հայ և 84 000 ադրբեջանցի», – նշվում է զեկույցի նախագծում:

Զեկուցող Փոլ Գավանը նաև առաջարկություններ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին այն քայլերի վերաբերյալ, որոնք կարող են օգնել պատերազմի մարդասիրական հետևանքների հաղթահարմանը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում և առաջ տանել խաղաղության և հաշտության գործընթացը: Ըստ զեկուցողի՝ միջազգային հանրությունը, ներառյալ Եվրոպայի խորհուրդը, պատրաստակամ է օգնելու երկու երկրներին:

Իսկ բանաձևի նախագծում Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է, որ 2001 թ. հունվարին միանալով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել էին բացառապես խաղաղ միջոցներ կիրառել հակամարտության կարգավորման համար: Հետևաբար, 2020 թվականի 6-շաբաթյա պատերազմը այդ պարտավորությունների խախտում է, որը պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից: