«Մենք լացող չենք, լացացնող ենք»․ «Սասնա ծռերի» անդամները նիստի ավարտին զինված հեղաշրջման կոչեր հնչեցրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստի ավարտին, խմբի անդամները հանդես եկան հայտարարություններով։ Նրանք անդրադարձան «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով հրապարակված դատավճիռներին, դրանք բնութագրելով՝ հաշվեհարդար։

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ պետք է զինվել համբերությամբ և լավատեսությամբ, նա մեջբերեց Ժիրայր Սեֆիլյանի կնոջ խոսքերը․ «Մենք լացող չենք, մենք լացացնող ենք։ Մեր երկիրը զավթած այս ոճրագործ գաղութային ռեժիմի դեմ ուրիշ ոչ մի միջոց չկա, քան զինված ապստամբությունը, կեղծ խաղաղասերներին մի լսեք»։

Մյուս ամբաստանյալ Արմեն Բիլյանը նշեց՝ այս դահլիճում իրենք իրենց են դատում, ոչ թե Սեֆիլյանին: «Շատ շուտով այս նույն դահլիճում շատ ուշագրավ դատեր են լինելու»,- ասաց նա։

Սանկցիայի ժամկետը նոր լրացած և նիստերի դահլիճ վերադարձած Գագիկ Եղիազարյանը ևս իշխանությունների դեմ դուրս գալու կոչ արեց․ «Ազգադավ ռեժիմին պետք է ֆիզիկապես ոչնչացնել»։ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ մյուս ամբաստանյալների հայտարարությունների ընթացքում կրկին սանկցիա կիրառվեց, և նա լքեց դահլիճը։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև Պավել Մանուկյանը․ «Այս իշխանությունները պատմության մեջ կմնան որպես արգանդակերներ։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հաշվեհարդարը, որին ականատես եղանք այս դահլիճում այս չարիքի իշխանության կողմից, ևս մեկ անգամ ապացուցում է, որ դատարանն այս իշխանության ձեռքին գործիք է սեփական ժողովրդին խաղաղ ճանապարհով ցեղասպանելու համար»։

Նշենք, որ նախքան այս ամենը, մեղադրողն ընթերցել էր ՊՊԾ գնդի ներսում արված ձայնագրությունների արձանագրությունները, որոնցից մեկում նշվում էր, որ Պավել Մանուկյանը տալիս է Նիկոլ Փաշինյանի անունը․ «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ըստ դատախազի հրապարակած արձանագրության՝ իր զրուցակցին հեռախոսազրույցում ասել էր Պավել Մանուկյանը։

Նիստի ավարտին, սակայն, Պավել Մանուկյանը, այս հայտարարություններին որևէ կերպ չարձագանքեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան