«Էսօր Ստալինը դառել ա խորհրդանիշ՝ ուժի, հավաքվածության, իշխանության, հզոր, հաղթող պետության»․ ՀՀԿ պատգամավորը՝ երկար պաշտոնավարող առաջնորդների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գիտի, թե 10 տարի նախագահելուց հետո ինչու Սերժ Սարգսյանը պետության ղեկավարի իր տեղը չի զիջում ուրիշներին. «Էս պահին գուցե ինքը չի տեսնում էն թեկնածուին, որը կարա էս քաղաքականությունը նույն կերպ էս դժվարին պահին, որ երկրի առաջ բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած, տանել։ Էս ամեն ինչը միգուցե իրան հարմար չի ինչ-որ մեկին թողնի շարունակել»։

Սարգսյանի կարծիքով՝ գործող նախագահը դեռ պետք է համոզվի, որ Հայաստանին ոչինչ չի սպառնում, որպեսզի իշխանությունը հանձնի ինչ-որ մեկի ապահով ձեռքը։ Պատգամավորը դժգոհ է, որ մարդիկ երկրի անվտանգությունը թողած՝ Սերժ Սարգսյանին մեղադրում են աշխատավարձ և թոշակ չբարձրացնելու մեջ․ «Աշխատավարձը չբարձրացրին, ինքն ինչո՞ւ է ուզում մնա, թոշակը չբարձրացրին, ինքը ինչի՞ ա ուզում մնա, անարդարության էլեմենտներ կան, արտագաղթ կա, ինքն ինչո՞ւ ա ուզում մնա։ Կոնկրետ իմ կարծի՞քն եք ուզում իմանալ՝ ես էլ չեմ տեսնում ուրիշ մեկին»։

Ցածր աշխատավարձով և թոշակով ապրող մարդը պետք է մտածի, որ Սերժ Սարգսյանն արտասահմանում լավ է ներկայացնում Հայաստանը։ Պատգամավորին հիշեցրեցինք, որ 4 տարի առաջ գործող նախագահն ինքն է ասել, որ ճիշտ չի համարում նույն մարդու՝ երկու ժամկետից ավելի պետություն ղեկավարելը. «Էն ժամանակ չէր համարում։ Ի՞նչ կարծիքի եք՝ խռովի, թողնի գնա, ասի՝ չեք ուզում, չեք ուզում, ես գնացի՞»։

Ալիկ Սարգսյանը ոչ մի կերպ չի հասկանա, որ 10 տարի պետություն ղեկավարած, դրանից առաջ վարչապետ ու պաշտպանության նախարար եղած մարդը 4 տարի առաջ ասած իր խոսքի տերը լինի․ «Էս պաշտոնի մարդը մի հատ նեղ պրիզմայով, մի հատ փոքր ուղեղիկով մտածեր ու ասեր՝ քանի որ հայտարարել եմ, արդեն իմ հայտարարությունից երբեք դուրս չեմ գա։ Ասել եմ՝ տղամարդու խոսք եմ ասել, մի հատ ըսենց ինչ-որ տղայական մտածելակերպ, թողնում եմ էս ամեն ինչը ձեզ, գնացեք, ինչ ուզում եք արե՞ք»։

Պատգամավորը մի վայրկյան չի կասկածում, որ Սերժ Սարգսյանը մնում է, որպեսզի մի թիզ հող չզիջենք ադրբեջանցիներին։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանն անձամբ նրան այդպիսի բան չի ասել․

-Նա ո՞նց կարա զիջի էդ տարածքները։

-Դուք ուզում եք, որ էդ հինգ տարածքները չզիջե՞ն։

-Ինչի՞ դիմաց։ Եթե պիտի երկու տարածք հետ հանձնեն, Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, Ղարաբաղի ճակատագիրը վերջնական որոշվի, էս ժողովուրդն սկսի մարդավարի ապրել, եթե էս վիճակն ըլնի, ես կողմ եմ երկու տարածք տալուն։

Ալիկ Սարգսյանը դեռևս ոստիկանապետ լինելու տարիներից է ասել, որ երկար պաշտոնավարելը ճիշտ չէ՝ կորցնում ես իրականության զգացումը, դառնում ես բռնապետ։ Բայց ռուսները Պուտին են ընտրում՝ արդեն որերորդ անգամ, ուզում եք նրան բռնապետ ասեք կամ մեկ ուրիշ բան, հիմա նույնիսկ Ստալինին են փառաբանում․ «Էսօր Ստալինը դառել ա խորհրդանիշ՝ ուժի, հավաքվածության, իշխանության, հզոր պետության, հաղթող պետության»։

Մենակ ստամոքսով մտածել պետք չէ՝ ահա Ալիկ Սարգսյանի հավատամքը։ Եվ պետք չէ կարծել, որ գալու է ինչ-որ մեկը, որն արագորեն կանխելու է արտագաղթը. «Մեզ պետք ա ինքը, ու՞ր եք ուզում ճամփու դնեք»։

Ի դեպ, նախկին ոստիկանապետը վստահեցնում է՝ եթե իրեն առաջարկեն լինել Հայաստանի վարչապետ, ինքը կհրաժարվի, քանի որ խիղճ ունի։ «Ոչ թե չեմ ուզենա, կուզենամ, բայց չեմ կարա»։

 
Մհեր Արշակյան