Էրդողանը ոտնահարեց եվրոպական արժեքները. «Frankfurter Rundschau» պարբերական

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական «Frankfurter Rundschau» պարբերականում հոդված է հրապարակվել, որտեղ նշվում է, որ  այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժեց Աֆրին, Թուրքիայի նախագահը ոտնահարեց Եվրոպայի արժեքները. տեղեկացնում է EH-ն:

Թերթը քննադատում է մասնավորապես Եվրամությանը (ԵՄ), որ վերջինս ոչ մի հստակ քայլ չի ձեռնարկում Թուրքիայի դեմ, այլ ընդամենը կողքից հետևում է իրադարձությունների ընթացքին։

Աղբյուրը գրում է, որ Աֆրին քաղաքը գրավելուց հետո Թուրքիայի դիրքերը թուրք-սիրիական սահմանին էլ ավելի են ամրապնդվել, ինչը թույլ տվեց կանխել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների միավորումը։

Նշվում է, որ այս պահին  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ քուրդ զինյալներից մաքրված տարածքներում բնակեցվեն սիրիացի փախստականներ, որպեսզի վերջիններիս քանակը Թուրքիայում նվազի։

Խոսելով Աֆրինից քուրդ զինյալների հեռանալու մասին,  շեշտվում է, որ քուրդ զինյալներն էլ հասկացան, որ հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ Ռուսաստանը  թույլատրեց, որ Թուրքիայի օդուժը հրթիռակոծի  քրդաբնակ Աֆրինը։  Այդ իրավիճակում ակնհայտ էր, որ քրդերը չեն կարող դիմադրել  ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի բանակին։

Պարբերականը  շեշտում է, որ Թուրքիայի դաշնակից հանդիսացող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմի մեջ կային մի շարք ջիհադիստ ծայրահեղական զինյալներ, որոնք օգտագործվում էին Թուրքիայի կողմից քրդերի դեմ մարտերում։

«Թեև քրդերը հայտարարեցին, թե իրենք հանուն խաղաղ բնակչության անվտանգության են լքում Աֆրինը, այնուամենայնիվ պարզ էր, որ նրանց դիրքերը թուլացել էին»,-գրում է պարբերականը։

Վերջինս գնահատմամբ՝ այն, որ Եվրոպան լուռ հետևում է Թուրքիայի գործողություններին Աֆրինում, դրանով եվրոպական կողմը հակասում է հենց իրեն, քանի որ եվրոպական երկրների ղեկավարությունը միշտ  հայտարարում է, թե իրենք չպետք է թույլ տան   էթնիկ զտումների իրագործումը, ինչպես դա եղավ նախկին  Հարասլավիայում։

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ «Frankfurter Rundschau»-ն զգուշացնում է, որ ոչ մի կերպ չի կարելի  Թուրքիայի քաղաքացիների համար իրականացնել վիզաների դյուրացում։