Սասուն Խաչատրյանը հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

Լուրեր

15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

Հատուկ քննչական ծառայության նախկին պետ, Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որը երեկ մուտքագրվել է դատարան:

Դեռևս երկու շաբաթ առաջ  «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել Խաչատրյանի` Մոսկվայում բնակարան ունենալու, ինչպես նաև նրա և հարազատների սեփականությունների մասին՝ մեղադրելով ՀՔԾ նախկին պետին մի շարք ապօրինի գործարքների մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը հիշյալ հրապարակման կապակցությամբ հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության մեջ` միաժամանակ պահանջելով ներողություն խնդրել սուտ լուրեր տարածելու համար: Լրատվամիջոցն օրենքով սահմանված ժամանակահատվածում չէր հերքել տեղեկությունը, ինչից հետո Խաչատրյանը հայց է ներկայացրել դատարան՝ զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու,  պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Որպես փոխհատուցում՝ Սասուն Խաչատրյանը 2 միլիոն ՀՀ դրամ  է պահանջում լրատվամիջոցից:

Այս պահին դեռևս հայտնի չէ, թե որ դատավորը կքննի հայցադիմումը:

 

Ռոզա Վարդանյան