Ադրբեջանի մի շարք շրջաններում ջրհեղեղ է․ կա զոհ, տարհանվել են ընտանիքներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանի հյուսիսարևմտյան շրջաններում նախօրեին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ են գրանցվել, մի շարք լեռնային գետերի ջրի մակարդակը բարձրացել է։

Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԻ նախարարությանը, հաղորդում են, որ Բալաքենի և Զաքաթալայի շրջաններում հեղեղվել են տներ, հողատարածքներ, վնասվել է բերքը։

Բալաքենի շրջանում Բալաքենչայ գետը դուրս է եկել հունից, այդ պատճառով գետի ափին գտնվող Սալբան բնակավայրում անհրաժեշտություն է առաջացել տարհանել մարդկանց։ Նշվում է, որ տարհանվել է 25 ընտանիք՝ 80 մարդ։

Հաղորդվում է նաև, որ մահացել է Զաքաթալայի շրջանի բնակիչներից մեկը․ 53-ամյա բնակիչը խեղդվել է Քաթեղ գետում, երբ փորձել է գետն անցնելով հասնել Քաթեղ գյուղ։

ԱԻՆ-ը փոխանցում է նաև, որ հեղեղումների ու սելավի հետևանքով Զաքաթալայի և Բալաքենի շրջաններում խնդիրներ են առաջացել գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված։

Նշվում է, որ ԱԻՆ ուժերը, ներառյալ՝ պետական ​​հրշեջ ծառայության, քաղաքացիական պաշտպանության զորքերը, ավիացիոն ջոկատը, Հյուսիս-արևմտյան տարածաշրջանային կենտրոնի ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հեղեղումների հետևանքները վերացնելու համար:

Էմմա Չոբանյան