Անհնար կլիներ առաջ շարժվել՝ առանց Անկարայի տեսակետները հաշվի առնելու, բայց դա չի նշանակում Թուրքիային տեղ տալ բանակցային սեղանին․ Փոլ Գոբլ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ես վստահ եմ, որ Վաշինգտոնն առաջարկել է վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են՝ տեղափոխել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մի մասը, նույնիսկ եթե այլ հարցեր դեռևս չլուծված մնան: Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է Միացյալ Նահանգներն առաջարկում հայերին և ադրբեջանցիներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության պաշտոնյաներից մեկն անդրադարձել է խնդրին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն իր առաջարկներ է ներկայացնելու հայկական և ադրբեջանական կողմերին։

«Կարծում եմ՝ գիտեք, որ հայ-ադրբդեջանական պատերազմից հետո՝ այս գարնանը, ԱՄՆ-ն փորձել է օգտակար լինել երկու կողմերի միջև խաղաղության աջակցմանն ու երկխոսությանը։ Մեր միջնորդությամբ փոխանակվել են ականապատ տարածքների որոշ քարտեզներ, որոնք հայերը հանձնել են ադրբեջանցիներին՝ որոշ ձերբակալվածների ազատ արձակման դիմաց: Այժմ խնդիրը մնում է այն՝ արդյո՞ք ԱՄՆ-ի, ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների, Թուրքիայի աջակցությամբ մենք կկարողանանք ավելին անել՝ երկու երկրների միջև լարվածության էլ ավելի ապաէսկալացման, կալանավորների, ականների մասով, հետո օգնենք կատարել փոքր քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի խաղաղության և հաշտեցման ավելի լայն գործընթաց:

Այնպես որ՝ Պետքարտուղարությունը Թուրքիային, որն այդ գործընթացում շատ ներգրավված է ու հարևան է հանդիսանում, հստակ հասկացնել է տվել, որ պատրաստվում է հնարավորության դեպքում օգտակար լինել։ Բացի այդ, պետքարտուղարն այս շաբաթ երկկողմ հանդիպումներ է ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկն անելու է այնտեղ»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

Անդրադառնալով գերտերությունների կողմից ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկումներին Թուրքիային ներգրավելու մասին հարցին՝ Փոլ Գոբլը նշեց, որ անհնար կլիներ առաջ շարժվել՝ առանց Անկարայի տեսակետները հաշվի առնելու:

«Բայց դա չի նշանակում Թուրքիային պաշտոնական տեղ տալ բանակցային սեղանին, այլ նշանակում է, որ Վաշինգտոնը և այլ մայրաքաղաքներ կշարունակեն խորհրդակցել նրա հետ»,- ասաց նա՝ պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում Թուրքիային ներգրավելու հնարավորության մասին հարցին։

Հռիփսիմե Հովհաննիսյան