Հաց բերողի մարմինը մի օր կամփոփեն «Եռաբլուրում». այսօր Արթուր Սարգսյանի մահվան 40-րդ օրն է

Լուրեր

12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Հաց բերող մականունը ստացած, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արթուր Սարգսյանի մահվան 40-րդ օրն է: Նրա շիրմին էին այցելել հարազատները, ընկերները, քաղաքական ու մշակութային գործիչներ, «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներ:

Արթուր Սարգսյանի հարազատների ձեռքին պաստառ էր՝ «Հաց բերողի դեմ ոճրագործության 40-րդ օրը» գրությամբ:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախյան պատերազմին մասնակցած Արթուր Սարգսյանը միշտ երազել է, որ իրեն թաղեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

«Կալանավայրից երբ ազատ էր արձակվել, միշտ գնում էր Եռաբլուր՝ ազատամարտիկ ընկերների գերեզմանին, սիրում էր գնալ, խոսել նրանց հետ: Նաև շատ էր ցանկանում, որ մահանալուց հետո իրեն այդտեղ թաղեն»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ մի օր նրա վերջին ցանկությունը իրականություն կդառնա:

Նշենք, որ Արթուր Սարգսյանին հողին են հանձնել Շահումյանի գերեզմանատանը՝ նրան թաղել են բետոնապատ փոսում՝ հետագայում «Եռաբլուր» տեղափոխելու նպատակով:

Հիշեցնենք նաև,որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու հաց տարել «Սասնա ծռերին»։