ՌԴ-ում կորոնավիրուսից մահացության առավելագույն ցուցանիշն է գրանցվել համաճարակի սկզբից ի վեր

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ռուսաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակի տարածման նոր աճ է գրանցվել: Վարակների վերահսկման օպերատիվ կենտրոնը սեպտեմբերի 24-ին հայտնել է 21,438 նոր դեպքի մասին, որն ամենաբարձր ցուցանիշն է օգոստոսի 15-ից ի վեր: Համաճարակի սկզբից ի վեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7,354,995 -ի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Այս ցուցանիշի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունն այժմ զբաղեցնում է աշխարհում 5-րդ տեղը՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Մեծ Բրիտանիայից հետ: Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվը 828 է (նախորդ օրը՝ 820): Վարակի հետևանքով մահացության նման ցուցանիշ գրանցվել է համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ:

Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի 6-7 տոկոսով աճ է գրանցվել Ռուսաստանի 36 շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 3,445 նոր դեպք: Սա հուլիսի վերջից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է և երկու անգամ ավելին է, քան նախորդ օրը:

Մոսկվայում, Նիժնի Նովգորոդի շրջանում, Պերմի երկրամասում, Բաշկիրիայում, ինչպես նաև Ղրիմում արդեն խոսում են կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին:

Տաթև Ֆռանգյան