Բաքուն Մոսկվայից զենք գնելու հայտեր է ներկայացրել

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական National Defence ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ Բաքուն մտադիր է զարգացնել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Բոլոր ուղղություններում մենք լավ աշխատանք ենք կատարում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության։ Բնական է, այժմ նայում ենք նոր մշակումներին։ Տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները, որոշների համար արդեն հայտ ենք ներկայացրել։ Այնպես որ՝ Ռուսաստանի հետ համագործակցությունն այդ ուղղությամբ նույնպես զարգանում է»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ընթացքում իրեն եթեր տրամադրելու համար։

«Ես շնորհակալ եմ «Ռոսիա 1» հեռուստաալիքին, երբ «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում իմ դիրքորոշումը ներկայացրի։ Երբ արդար պայքար է ընթանում՝ լինի դա մարտի դաշտում, թե տեղեկատվական տարածքում, հայկական կողմը որևէ հնարավորություն չուներ»,- հայտարարել է Ալիևը։

Ի դեպ, National Defence ամսագրի գլխավոր խմբագիրը Ռուսաստանում Ադրբեջանի հայտնի լոբբիստ Իգոր Կորոտչենկոն է։

Էմմա Չոբանյան