ԱՄՆ-ում տղամարդը կրակ է բացել սուպերմարկետում․ զոհ և վիրավորներ կան

Լուրեր

05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
Բոլորը

Ամերիկյան Թենեսի նահանգի Քոլիրվիլ քաղաքում տղամարդը կրակ է բացել «Kroger» սուպերմարկետում: Միջադեպի հետևանքով առնվազն 13 մարդ վիրավորվել է, 1 զոհ կա, հայտնում է NBC News-ը:

Քոլիրվիլի ոստիկանապետ Դեյլ Լեյնը հայտնել է, որ 12 մարդ է հոսպիտալացվել, ևս մեկը բուժօգնության է դիմել ինքնուրույն։ Հրազենային վնասվածքից մահացել է նաև կասկածյալը, ըստ իշխանությունների՝ ինքն իրեն է կրակել։

«Կասկածյալի մեքենան կայանատեղիում է։ Սպասում ենք լրացուցիչ սարքավորումների, որպեսզի կարողանանք ապահով կերպով ստուգել մեքենան, ինչպես նաև նրա հետ եղած որոշ իրեր»,- հայտնել է Լեյնը:

Նա նշել է, որ մարդիկ, որոնոք հարձակման պահին գտնվել են սուպերմարկետում, խուճապի մատնված՝ թաքնվել են սառցարաններում և գրասենյակներում:

Հանցագործության շարժառիթը հետաքննվում է:

Տաթև Ֆռանգյան