Գերմանացի պատգամավորն առաջարկել է արգելել «Գորշ գայլերի» գործունեությունը

Լուրեր

11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
Բոլորը

Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր Հելին Էվրիմ Սոմերը կոչ է արել արգելել աջ արմատական «Գորշ գայլերի» (Ülkücü) գործունեությունը, որը լավ կազմակերպված կառույց ունի Թուրքիայում և ավելի քան 18․000 հետևորդ Գերմանիայում։ Նա հիմնվել է խորհրդարանի վերջին զեկույցի վրա, որում ասվում է, որ խմբավորու,ն ունի «հակասահմանադրական նպատակներ»։ Այս մասին գրում է TurkishMinute-ը՝ վկայակոչելով DW-ի թուրքական ծառայությանը։ 

Բունդեսթագի գիտական ծառայության պատրաստած զեկույցում ասվում է, որ «Գորշ գայլերը» ցանկանում են հասնել «հակասահմանադրական նպատակների՝ ռազմական ու ագրեսիվ եղանակով»։ Սա բավարար մեղադրանք է՝ արգելելու կազմակերպությունը Գերմանիայում, եթե օրինականորեն ապացուցվի։ 

Պատգամավորը հիշեցրել է, որ մի քանի իսլամիստական կազմակերպություններ նախկինում այդ պատճառներով արգելվել են ու նշել, որ կառավարությունը պետք է վերջ դնի Գերմանիայում թուրքական աջ ծայրահեղականության նկատմամբ ջայլամի քաղաքականությանը։ 

Բացի այդ, Սոմերն ասել է, որ ներքին գործերի նախարարը չպետք է անտեսի  Բունդեսթագի 2020թ. նոյեմբերի 20-ի քվեարկությունը, որով կոչ էր արվում արգելել «Գորշ գայլերի» գործունեությունը։ Միջնորդությունը պահանջում էր միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և ճնշելու Եվրոպայում «Գորշ գայլեր» շարժման տարածումը։

«Մենք պետք է Գերմանիայում անհապաղ արգելենք «Գորշ գայլերի» հովանու ներքո գործող կազմակերպություններին»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով Եվրոպայում թուրք-իսլամական մշակութային ասոցիացիան և Եվրոպական թուրքերի միությունը։ 

Նշենք, որ «Գորշ գայլերը» աջ ծայրահեղական, ուլտրաազգայնական, իսլամիստական, նեոֆաշիստական, պանթուրքական կազմակերպություն է, որը տարբեր երկրներում գործունեություն է ծավալում։ Դրա անդամները սպառնալիք են դարձել բազմաթիվ երկրների համար և փորձ է արվում կանխարգելել նրանց գործունեությունը։ 

Մասնավորապես, 2020թ․ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը որոշեց պաշտոնապես երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլերի» գործունեությունը։ Պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» կազմակերպած քայլերթն էր, որի ընթացքում հայերի դեմ բռնության և ատելության կոչեր էին հնչեցրել։ Ֆրանսիայի օրինակին հետևելով՝ Գերմանիայում ևս նման գործընթաց սկսվեց։ Ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան այդ կազմակերպության գործունեությունը արգելելու համար։

Բացի այդ, «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու գործընթաց է սկսվել նաև ԱՄՆ-ում։

Էմմա Չոբանյան