ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Ռոման Աբրամովիչի, Ալեքսեյ Միլլերի և ՌԴ նախագահին մերձավոր այլ մարդկանց նկատմամբ

Լուրեր

07.05.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
07.05.2024 | 10:54
Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
07.05.2024 | 10:52
Շանթ Սարգսյանը Dubai Open-ի շախմատային մրցաշարի առաջատարներին զիջում է կես միավորով
07.05.2024 | 10:45
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
07.05.2024 | 10:33
Նավթի գները նվազել են
07.05.2024 | 10:11
Հրդեհ Դեղատան փողոցում
07.05.2024 | 09:51
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
07.05.2024 | 09:32
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել
06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգման հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել 35 անձի նկատմամբ, որոնց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նրա կողմնակիցները մեղադրում են մարդու իրավունքների խախտման ու կոռուպցիայի մեջ։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Հելսինկյան հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Պոլ Մասսարոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպես կոչված «Նավալնիի ցուցակում» ներառված են գործարարներ Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովն ու Օլեգ Դերիպասկան, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից այլ անձինք։

Պատժամիջոցների սահմանման օրինագիծը ներկայացվել է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկու և հանրապետական Ջոն Քերթիսի կողմից՝ «Մագնիտսկու ակտին» համապատասխան։

Եթե օրինագիծն ընդունվի Կոնգրեսի կողմից, ապա «Նավալնիի ցուցակը» պետք է գնահատի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Դրա համար Սպիտակ տանը տրվում է 6 ամսից ոչ ավելի ժամանակ։ Պատժամիջոցների կիրառումը մնում է վարչակազմի հայեցողությանը։

Էմմա Չոբանյան