Մեղադրանքները ծիծաղելի են. Գեղամասարի համայնքապետը պարզաբանում է՝ ինչ է խոսել ԱԱԾ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

«Մենք համայնքների խոշորացմանը ի սկզբանե դեմ չենք եղել: 2017թ. ձևավորվել է Գեղամասար  խոշորացված համայնքը՝ իր 18 բնակավայրերով: Արդեն մոտ 4 տարի է այդ համայնքում բազմաթիվ գործեր են արվել, 16 գյուղ այսօր խմելու ջուր ունի, մյուս երկու գյուղերի ջրավազանը պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության տակ»,- նշեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նա հավելեց, որ արդեն իսկ խոշորացված Գեղամասար համայնքը նորից ուզում են խոշորացնել, ինչին դեմ է: «Եթե միավորվի Վարդենիս համայնքի հետ, մտավախություն կա, որ համայնքի գյուղերը անուշադրության կմատնվեն, առանց այն էլ դժվար  ապրելակերպ է սահմանամերձ դարձած այդ գյուղերում: Արդեն հարցականի տակ է մարդկանց այնտեղ մնալ – չմնալը, մի փոքր էլ եթե անհարմարավետություն ստեղծվի, մարդիկ կսկսեն արտագաղթել: Իսկ արտագաղթը վնաս է ոչ միայն համայնքին, այլ նաև ամբողջ պետությանը: Եթե սահմանային այդ հատվածում բնակչություն չլինի, պաշտպանությունը կթուլանա»,- ասաց համայնքապետը:

«Ես «Հայաստան» դաշինքին եմ պաշպանել և այս իշխանության համար ընդունելի ղեկավար չեմ: Բայց եթե ես ընդդիմադիր հայացքներ ունեմ, չի նշանակում, որ ես պետությանը դեմ քայլ կանեմ: Եթե հարցը վերաբերում է անվտանգությանը, ես պատրաստ եմ իմ անձնական բոլոր հարցերը մի կողմ դնել»,- նշեց Ավետյանը՝ հավելելով, որ իրեն առաջարկվել է հրաժարական տալ:

«Անցյալ տարի ինձ կալանավորեցին՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հոդվածով, բայց բացարձակապես հիմք չկար»,- նշեց Գեղամասարի համայնքապետը: Նա հավելեց, որ հրավիրել են նաև ԱԱԾ: «Բոլոր մեղադրանքները ծիծաղելի են»,- ընդգծեց Ավետյանը՝ հավելելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Մանրամասները՝ տեսանյութում: