Թուրքական նոր Bayraktar TB3-ը առաջին թռիչքը կիրականացնի 2022 թվականին

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Թուրքական նոր հարվածային Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքն առաջին թռիչքը կիրականացնի 2022 թվականին։ Այս մասին հայտարարել է «Բայրաքթար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը միջազգային Take Off գագաթնաժողողի ընթացքում, որն անցկացվում է Ստամբուլում Teknifest փառատոնի ընթացքում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Նայելով ապագային՝ մենք կարող ենք տեսնել Bayraktar TB3-ի կոնցեպցիան։ Այս անօդաչուն արբանյակային կառավարմամբ հաղթահարում է հազարավոր կիլոմետրեր։ Խոսքը հարվածային դրոնի մասին է, որն իր չափերով գերազանցում Bayraktar TB2-ին ու զիջում Akinci-ին։ Այն առանձնանում է նրանով, որ թռիչք ու վայրէջք է իրականացնում կարճ թռիչքուղով նավերի վրա։ Այդ հնարավորությունը չունեն աշխարհում նրա շատ անալոգներ»,- ասել է Բայրաքթարը։

Նա նաև հայտնել է, որ «Բայքար» ընկերությունը զբաղվում է հայրենական անօդաչու ռազմական ինքնաթիռի մշակմամբ։ Ըստ Բայրաքթարի՝ նոր անօդաչու ինքնաթիռն իրական հեղաշրջում է իրականացնելու ռազմական արդյունաբերության ոլորտում։

«Մեր անօդաչու ավիացիան շատերին ստիպեց փոխել ռազմական կոնցեպցիան։ Հուսով ենք, որ նոր Bayraktar TB3-ն իր առաջին թռիչքը կիրականացնի 2022 թվականին, իսկ 2023-ին նախատեսում ենք կյանքի կոչել հայրենական անօդաչու ռազմական ինքնաթիռի նախագիծը»,- ասել է Սելջուկ Բայրաքթարը։

 

Էմմա Չոբանյան