Ադրբեջանը պատրաստվում է դատի տալ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությանը

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունը ևս մի քանի հայց է պատրաստվում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծությունների կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Նա, մասնավորապես, ասել է, որ Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ «օկուպացիայի ընթացքում Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված»։

«Զոդի հանքավայրը շահագործող ընկերության դեմ հայց կներկայացվի եվրոպական երկրներից մեկում»,- ասել է Շաֆիևը։

Նշենք, որ Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը Արցախյան 44-օրյա պատերազմի հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի այս հայցն աբսուրդային է, քանի որ հանքը դեռևս ԽՍՀՄ տարիներին ամբողջությամբ շահագործել է Հայաստանը, այն հանդիսացել է ՀԽՍՀ սեփականությունը, որը հաստատող տարբեր փաստաթղթեր կան։

Էմմա Չոբանյան