Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի ֆոնին Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց կունենան

Լուրեր

15.11.2026 | 16:54
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

Այսօր սպասվում է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը: Այս մասին Air Force One օդանավում լրագրողներին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, երբ Բայդենի՝ Նյու Յորքից Վաշինգտոն վերադարձի ընթացքում։

Նա նաև տեղեկացրել է, որ երկու երկրների ղեկավարների աշխատակազմերն ավարտում են մանրամասների քննարկումը՝ հեռախոսազանգը կազմակերպելու համար, գրում է Reuters-ը։

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալն իր հերթին հայտնել է, որ առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում Մակրոնն անդրադարձել է Ավստրալիայի հետ ֆրանսիական սուզանավերի մատակարարման պայմանագրի խզման հանգամանքներին։

«Հաջորդ քայլը կլինի նախագահի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հեռախոսազրույցը։ Զրույցը սպասվում է այսօր»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև AUKUS նոր դաշինքը, որը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին, առաջացրել է խոր դիվանագիտական ճգնաժամ Վաշինգտոնի և Փարիզի միջև: Դաշինքի կազմում Ավստրալիան կհամալրվի միջուկային սուզանավերով: Այս պայմանագրի պատճառով Ավստրալիան հրաժարվել է 66 միլիարդ դոլար արժողությամբ սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ ֆրանսիական ընկերության հետ պայմանագրից, ինչը զայրացրել է Փարիզին:

Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ձախողվել է, քանի որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մասնակցել դրան։

Տաթև Ֆռանգյան