ՊԵԿ-ն սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն. տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի կարող է տրամադրվել նաև հավաստագրի անգլերեն կամ ռուսերեն տարբերակը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ օրինապահ հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը, չունենալ հարկային և (կամ) մաքսային իրավախախտում, այդ թվում՝ ՀԴՄ-ների շահագործման և վարձու աշխատողների գրանցման մասով: Հավաստագիր ստանալու համար կարող են դիմում ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաև հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում: