«2 ասորական գյուղեր ոչնչացման եզրին են». Տերտերյանը հորդորեց դիսկրիմինացիոն ֆոն չստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում կա բաժին, որտեղ կետերից մեկում նշված է, որ ՀՀ-ն կարևորում է համամարդկային ու ազգային արժեքները, ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Դա միայն ՀՀ ազգությամբ հա՞յ քաղաքացիներին է վերաբերում»,- «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին այս հարցն ուղղեց ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը:

Նրա դիտարկմամբ՝ համայնքների խոշորացման ծրագրում ազգային փոքրամասնությունների շահերի պահպանման մասին կետ գոյություն չունի: «Անտեսել եք, ոտնահարել եք ազգային փոքրամասնությունների իրավունքները: Երկու ասորական գյուղեր ոչնչացման եզրին են համայնքների խոշորոացման ծրագրի իրականացման հետևանքով»,-նշեց Գասպարյանը:

Վաչե Տերտերյանը չհամաձայնեց հնչած որակումների հետ՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում և խնդրեց այսուհետև սեփական պատկերացումներն այդպես չարտահայտել․ «Այդպես չի, չի կարելի նման բան ասել։ Մի ամբողջ շարք բնակավայրերի հետ խնդիրներ ունենք, և ես այդ մասին խոսելիս ազգություն չեմ հիշատակել։ Որոշ դեպքերում բացառություններ ենք արել եւ ազգային փոքրամասնությունների համայնքները դեռ չենք ընդգրկել միավորման ցանկում։ Պետք չէ իրավիճակը դրամատիզացնել։ Որևէ մեկի մտքով չի անցել որևէ համայնքի ոչնչացումը, հատկապես՝ ձեր ասած գյուղերի։ Խոշորացումն ի՞նչ կապ ունի հայկական կամ ասորական գյուղի տեսլականի հետ։ Ավանդույթների կամ լեզվի մասին առանձին է պետք խոսել, որովհետև, այո, խնդիրներ ունենք։ Ազնիվ չէ։ Մենք ձեր հետ միշտ բաց ենք եղել քննարկումներում»։

Տերտերյանը հորդորեց դիսկրիմինացիոն ֆոն չստեղծել:

Մանրամասները՝ տեսանյութում: