Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը ձախողվել է՝ Ֆրանսիայի դժգոհությունների պատճառով

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ձախողվել է՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության նոր դաշինքի շուրջ վեճի պատճառով, հաղորդում է DPA-ը:

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի խոսքով՝ իր ֆրանսիացի գործընկերը հրաժարվել է հանդիպումից, որը նախատեսված էր սեպտեմբերի 22 -ին: Նա հավելել է, որ միջոցառումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել:

«Պատճառը ֆրանսիական կողմի դժգոհությունն է, որը ես կարող եմ հասկանալ, և որ որոշ բաներ նախ պետք է կարգավորվեն՝ մինչ մենք միասին կզրուցենք այս ձևաչափով»,- ասել է Մաասը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև AUKUS նոր դաշինքը, որը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին, առաջացրել է խոր դիվանագիտական ճգնաժամ Վաշինգտոնի և Փարիզի միջև: Դաշինքի կազմում Ավստրալիան կհամալրվի միջուկային սուզանավերով: Այս պայմանագրի պատճառով Ավստրալիան հրաժարվել է 66 միլիարդ դոլար արժողությամբ սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ ֆրանսիական ընկերության հետ պայմանագրից, ինչը զայրացրել է Փարիզին:

Տաթև Ֆռանգյան