Որքան կտուգանվեք հակահամաճարակային պայմանները խախտելու դեպքում․ պարզաբանում է տեսչական մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:54
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

«Պահանջների խախտման դեպքում գործատուն կենթարկվի տուգանքի»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կա՛մ պատվաստվել, կա՛մ 14 օրը մեկ թեստավորում անցնել։

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը», – ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-ից 20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում է 40-ից 120 հազար դրամ տուգանք։

Հարցին՝ եթե աշխատակցիների մի մասը ոչ պատվաստված է, ոչ թեստավորված, այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում, պաշտոնյան արաձագանքեց. «Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա։ Եթե խախտումները շատ են ու տրվել է կարգադրություն, որ պետք է վերացնեն խախտումները, այնտեղ կրկնակի ստուգայցեր են կատարվում, որ ստուգենք՝ ինչքանով է կատարվել մեր կարգադրությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում: