Աշխարհն անդունդի եզրին է և երբեք ավելի մեծ սպառնալիքի չի ենթարկվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգում է

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին ելույթ ունենալով աշխարհի առաջնորդների առջև, հայտարարել է, որ աշխարհն անդունդի եզրին է և երբեք ավելի մեծ սպառնալիքի չի ենթարկվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես այստեղ եմ՝ ահազանգելու համար, որ աշխարհը պետք է սթափվի։ Մենք կանգնած ենք անդունդի եզրին և սխալ ուղղությամբ ենք շարժվում։ Մեր աշխարհը դեռևս երբեք չի ենթարկվել ավելի մեծ սպառնալիքի ու այսչափ մասնատված չի եղել»,- ասել է Գուտերեշը։

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությունը բախվել է մի շարք ճգնաժամերի, այդ թվում՝ COVID-19-ի, շարունակվող հակամարտությունների, կլիմայի խնդիրների, Աֆղանստանում ու Աֆրիկայի երկրներում քաղաքացիական ցնցումների։

Գուտերեշն առանձնակի շեշտել է «բացահայտ անհավասարությունը» զարգացած և չզարգացած երկրների միջև, ինչպես նաև նրանց միջև համերաշխության բացակայությունն այն ժամանակ, երբ «դա մեզ ամենից շատ է պետք»:

«Մի կողմից՝ մենք տեսնում ենք, որ պատվաստանյութերը մշակվում են ռեկորդային ժամկետներում՝ նշելով գիտության և մարդկային հնարամտության հաղթանակը: Մյուս կողմից՝ տեսնում ենք, թե ինչպես է այս հաղթանակը զրոյացվում քաղաքական կամքի, եսասիրության և անվստահության ողբերգական բացակայությամբ: Ավելցուկ՝ որոշ երկրներում։ Դատարկ դարակներ՝ մյուսներում։ Հարուստ աշխարհի մեծ մասը պատվաստված է: Միևնույն ժամանակ, աֆրիկացիների ավելի քան 90%-ը դեռ սպասում է առաջին չափաբաժինը ստանալու հնարավորությանը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ դիմելով աշխարհի առաջնորդներին:

Հիշեցնենք՝ այսօր Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը, որը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը:

Տաթև Ֆռանգյան