ՀՀ Անկախության օրվա առթիվ Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյա հոբելյանի կապակցությամբ ՍԱՀ Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) Սիրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները՝ հայազգի պատգամավոր Լուսին Իսքենյանի գլխավորությամբ, այցելել են Սիրիայում ՀՀ դեսպանություն. տեղեկացնում են Սիրիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում ՍԱՀ պատգամավորները ջերմորեն շնորհավորել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ժողովրդին և ՀՀ Ազգային ժողովի իրենց գործընկերներին՝ մաղթելով բարեկամ Հայաստանին հարատև խաղաղություն, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն:

Շնորհակալություն հայտնելով սիրիացի պատգամավորներին ջերմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ ՀՀ դեսպանը կարևորել է երկու բարեկամ երկրների պատմական բարիդրացիական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ դրանք ապագայում ևս կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ հայ և սիրիացի բարեկամ ժողովրդների:

Իր խոսքում դեսպանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերին և հույս հայտնել, որ թե՛ Հայաստանը և թե՛ Սիրիան մոտ ապագայում կհաղթահարեն իրենց առջև ծառացած առկա մարտահրավերները ու ճգնաժամը և կթևակոխեն խաղաղության ու զարգացման ժամանակաշրջան: