Լեհաստանը լրացուցիչ զորք և զինտեխնիկա կտեղակայի Բելառուսի հետ սահմանին

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի իշխանությունները լրացուցիչ զորք և զինտեխնիկա կտեղակայեն Բելառուսի հետ սահմանին՝ անօրինական միգրանտների հոսքից պաշտպանվելու համար: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին, գրում է korrespondent-ը:

«Մենք գործ ունենք Մինսկի և Մոսկվայի կողմից լավ կազմակերպված գործողությունների հետ»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ և վստահեցրել, որ իշխանությունները «լիակատար վճռականությամբ» կպաշտպանեն Լեհաստանի սահմանը:

Իր հերթին, Լեհաստանի ներքին գործերի և կառավարման նախարար Մարիուշ Կամինսկին ասել է, որ այս շաբաթ Բելառուսի հետ սահման կուղարկվի ևս 500 զինծառայող և ութ միավոր ռազմական տեխնիկա:

Մորավեցկին և Կամինսկին կարծում են, որ Բելառուսի իշխանություններն առանց վիզայի ռեժիմ են սահմանել Մերձավոր Արևելքի որոշ երկրների հետ, որոնք «միգրացիոն ներուժ» ունեն՝ միգրանտներին գրավելու և նրանց Լեհաստան ու Լիտվա ուղարկելու համար:

Լեհաստանի վարչապետը նշել է, որ մշտապես աճում է բելառուսա-լեհական սահմանը հատելու անօրինական փորձերի թիվը: Տարեսկզբից Լեհաստանի սահմանը բելառուսական կողմից ապօրինաբար հատելու ավելի քան 8․000 փորձ է գրանցվել, այդ թվում՝ միայն սեպտեմբերի սկզբից՝ ավելի քան 3․800 փորձ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Լեհաստանի տարածքում՝ սահմանամերձ գոտու տարբեր հատվածներում, հայտնաբերվել է երեք զոհված ներգաղթյալի մարմին, որոնցից մեկը՝ Իրաքի քաղաքացու: Նույն օրը Բելառուսի Պետական սահմանային կոմիտեն և Քննչական կոմիտեն հայտնեցին, որ սահմանի բելառուսական կողմում հայտնաբերվել է Իրաքի քաղաքացի հանդիսացող 39-ամյա մեկ այլ կնոջ մարմին։ Այս մահերի պատճառը, ըստ նախնական վարկածը, հիպոթերմիան է:

Տաթև Ֆռանգյան