Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ-ն ցավում է Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշման համար ու շեշտել՝ Անկարան Մոսկվայի գործընկերն է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կրեմլում ցավում են, որ Թուրքիան չի ճանաչում Պետական Դումայի ընտրությունների արդյունքները Ղրիմում և հույս հայտնում, որ Անկարայի դիրքորոշումը թերակղզու վերաբերյալ կփոխվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք ընդունում այդպիսի հայտարարությունները և բաց ասում ենք այդ մասին մեր թուրք գործընկերներին։ Ղրիմի թեման այն հարցն է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են։ Մենք ցավում ենք Թուրքիայի նման դիրքորոշման կապակցությամբ, սակայն հույս ենք հայտնում, որ ժամանակի ընթացքում քաղաքական կամք կցուցաբերվի և Թուրքիան կփոխի իր այդ դիրքորոշումը՝ տուրք տալով ճշմարտությանն ու իրավիճակին»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Թուրքիան հանդիսանում է Ռուսաստանի գործընկերը և «էական հարցերի առկայությունը, որոնց շուրջ կան տարաձայնություններ, չպետք է խոչընդոտ հանդիսանա երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացման և մի շարք տարածաշրջանային հարցերում համագործակցության համար»։

Հիշեցնենք՝ նախօրեին Պեսկովը հայտարարել էր, որ նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը ՌԴ և հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էմմա Չոբանյան