Ապրիլի 1-ից կգործարկվի ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018թ. ապրիլի 1-ից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են ապրանքների հայտարարագրերի գրանցումն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգի միջոցով: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նոր գործընթացի ներդրմանն ընդառաջ, մարտի 20-ին մեկնարկել է էլեկտրոնային հայտարարագրման փորձնական ծրագիր՝ գործնականում թեստավորելու և ի հայտ եկած խնդիրները շտկելու նպատակով:

Էլեկտրոնային հայտարարագիրը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող, էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված մաքսային հայտարարագիրն է: Էլեկտրոնային հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերը հայտարարատուն հնարավորություն ունի իր էլեկտրոնային արխիվից ներբեռնել և կցել հայտարարագրին:

Բացի այդ, հայտարարատուին հնարավորություն է տրված, մաքսային վճարների համապատասխան հաշիվների վրա առկա դրական մնացորդից ինքնուրույնաբար մարելու էլեկտրոնային հայտարարագրի հիման վրա կատարման ենթակա վճարման պարտավորությունները: Արդյունքում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից «կանաչ ուղու» ընտրության, այսինքն՝ առանձնահատուկ հսկողության ենթակա ռիսկեր չհայտնաբերվելու դեպքում, հայտարարագրման գործընթացն իրականացվում է առանց մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտության:

Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները:

Փորձնական ծրագրի շրջանակում, մարտի 20-ին, արդեն իսկ Արարատյան մաքսատուն-վարչությունում էլեկտրոնային եղանակով ներկայացվել և գրանցվել է ապրանքի երկու հայտարարագիր, որոնց համար ընտրվել է «կանաչ ուղի» բացթողնման ընթացակարգ: Երկու դեպքում էլ մինչև ապրանքների բացթողումը մաքսային բոլոր գործառնությունները (հայտարարագրի լրացում, ներկայացում, գրանցում, գնահատում, վճարում) կատարվել են առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության՝ հայտարարատուի և ավտոմատ հայտարարագրման համակարգի փոխներգործությամբ: Արդյունքում՝ թղթային հայտարարագրման համեմատ՝ էլեկտրոնային տարբերակով արձանագրվել է մաքսային գործառնությունների իրականացման ժամանակահատվածի էական արագացում. հայտարարագրերի ներկայացումից մինչև ապրանքների բացթողումն ընկած ժամանակահատվածը կազմել է մի դեպքում՝ 56 րոպե, մյուս դեպքում՝ 1 ժամ 40 րոպե, ինչը համապատասխանում է հայտարարագրի գրանցումից հետո 4 աշխատանքային ժամվա ընթացքում բացթողումն ավարտելու ընդհանուր կանոնին:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ վավեր նույնականացման քարտ, նույնականացման քարտի տվյալները ընթերցող համապատասխան էլեկտրոնային սարք և ակտիվացված էլեկտրոնային ստորագություն: Էլեկտրոնային հարթակից օգտվել կարողանալու համար մարտի 21-ից հայտարարատուների և մաքսային միջնորդների համար կազմակերպվում են դասընթացներ: