Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 10-ին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի ղեկավարությամբ․ տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժինը։

Քննարկվել են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների հետ կապված հարցերը։

«Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը ներկայացրել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրով 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում կատարվելիք միջոցառումների ընթացքը, առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները։ Արձանագրվել է, որ այս պահին նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։

Անդրադարձ է կատարվել  նաև առաջիկա երկու տարիներին պլանավորված միջոցառումներին։

Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շրջել են ատոմակայանում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին։

Հիշեցնենք, որ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով մայիսի 10-ից ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից։ Պլանային աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված  միջոցառումները։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 10-ին։