Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի. Արայիկ Հարությունյան

Լուրեր

29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: «Այս երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ»,- գրել է ԱՀ նախագահը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է պետական կարևորագույն տոներից մեկը՝ Անկախության օրը, որը նոր էջ բացեց մայր Հայաստանի պատմության մեջ՝ իրականություն դարձնելով հայի վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն։

1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ պետականակերտման, ինչպես նաև իրավական, տնտեսական, անվտանգային նոր համակարգի ձևավորման բարդ ու դժվարին գործընթացի սկիզբ։ Դա ազգային ինքնագիտակցության և ոգու վերազարթոնքի, ազգային և հոգևոր արժեքների վերաիմաստավորման, համաժողովրդական միասնության ու համախմբման շրջան էր, ինչի շնորհիվ հնարավոր եղավ դիմակայել առկա մարտահրավերները, հաղթահարել դժվարություններն ու շարունակել սեփական պետության կառուցման ուղին։

44-օրյա պատերազմը դարձավ լրջագույն փորձություն հայոց պետականության համար՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստների, սակայն, համոզված եմ, մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը և նպատակային ջանքերով կամրապնդենք պետականության հիմքերը: Այս երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ։

Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն հայ ժողովրդի ապագայի։ Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, պարտավոր է իր ներդրումն ունենալ այդ ապագայի կերտման, հայոց պետականության ամրապնդման սուրբ գործում։ Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի…