ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խուսափել նոր սառը պատերազմից

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ԱՄՆ-ին և Չինաստանին կոչ է արել ջանքեր գործադրել՝ խուսափելու նոր սառը պատերազմից, որը կարող է շատ ավելի վտանգավոր դառնալ, քան նախորդն էր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաշեմին Գուտերեշը հայտարարել է, որ երկու երկրների միջև զարգացող առճակատումը սպառնում է ամբողջ աշխարհին, գրում է Euronews-ը։

«Որոշ հարցերում առճակատումն անխուսափելի է: Սա վերաբերում է մարդու իրավունքներին, ինչպես նաև մի շարք աշխարհառազմավարական խնդիրներին, մասնավորապես ՝ Հարավչինական ծովում իրավիճակին։ Կան նաև հարցեր, որոնցում, ինձ թվում է, շահերը համընկնում են, և որտեղ պետք է լինի սերտ համագործակցություն, օրինակ` կլիման: Կան նաև հարցեր, որոնք լուրջ բանակցությունների կարիք ունեն, ինչպես օրինակ առևտուրը և տեխնոլոգիաները: Ցավոք, այժմ կա միայն առճակատում: Անհրաժեշտ է վերականգնել երկու տերությունների ֆունկցիոնալ հարաբերությունները»,- հայտարարել է Գուտերեշը:

Պեկինի ու Վաշինգտոնի միջև հակամարտությունը կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գլխավոր թեմաներից մեկը, որին կմասնակցի շուրջ 100 համաշխարհային առաջնորդ։ Այլ կարևոր հարցերի շարքում է Թալիբանի իշխանության տակ անցած Աֆղանստանում տնտեսական իրավիճակն ու կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև՝ համաճարակի հաղթահարման ճանապարհները։

Տաթև Ֆռանգյան