«Ցածր անվտանգության պայմաններում ժողովրդավարությունը ոչ մեկին հետաքրքիր չէ». ՀՀԿ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առիթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Գալուստ Սահակյանը երկար հույսեր է ունեցել, որ ընդդիմությունն այնքան կկատարելագործվի, որ կունենա վարչապետ և Սերժ Սարգսյանը կմնա իր խոսքի տերը. «Ո՞վ լինի երկրի վարչապետ, ասե՛ք»։ Սակայն պատգամավորն իմանալով, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ չի հրաժարվում վարչապետ դառնալ, չգիտի, թե քաղաքական ինչ ենթատեքստով է Ս․ Սարգսյանը 4 տարի առաջ ասել, որ եթե սահմանադրական բարեփոխումներն անցնեն, ինքը չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին։

Պարոն Սահակյանը գիտի միայն մեկ բան՝ այդ մարդն օդ ու ջրի պես է պետք մեր երկրին. «Մոտեցումները նաև մեր հետագա ճակատագրին, այն ելքերը, որոնք տեսնում է մեր ազգային էս պատկանելությունը՝ կանխորոշիչ դրվագներով, էս ամեն ինչը ավելի լավագույն ձևով պատկերացնում է Սերժ Սարգսյանը»։

Պարոն Սահակյանը համաձայն չէ, որ գործող նախագահը վարչապետ չդառնալու խոստում տալով խաբել է սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկող մարդուն․ այն ժամանակ պետք էր այդպիսի հայտարարություն անել: «Այս պահին, երբ արդեն մոտեցումը այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը կարող է լինել երկրի վարչապետ, դա չի գալիս նրանից, որ նա ուզում է անպայման վարչապետ դառնալ»։

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գիտի, թե ինչ է ցանկացել ասել Սերժ Սարգսյանը, երբ հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունվելու դեպքում ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին։

«Արտահայտել է այն մտքերը, ինչ որ ցանկացել է ասել։ Եվ շատ հստակ, շատ պարզ ու շատ ընկալելի»,- ասում է պարոն Մելիքյանը։

Մինչդեռ 4 տարի առաջ ապրիլին Սերժ Սարգսյանն ասել էր․ «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման ուղին, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։

Որտե՞ղ է գործող նախագահի այս մտքի ենթատեքստը։ Գագիկ Մելիքյանը բաց տեքստով է ասում՝ այնպիսի բան չի ասել, որ չհասկանանք։ Մարդը պարզ է ասում՝ չեմ հավակնում։

Այդ դեպքում ո՞վ է հավակնում դառնալ Հայաստանի վարչապետ․ «Դա արդեն կախված է այն որոշումից որ կկայացնի պարոն նախագահի կուսակցությունը, որը ղեկավարում է ինքը»։

Սերժ Սարգսյանը երեկ ակնարկել է նաև, որ դառնալու է վարչապետ, որովհետև երկրի անվտանգությունը կարևոր է։

-Ապրիլյան պատերազմում 800 հեկտար կորցնելուց հետո ի՞նչ անվտանգություն նկատի ունի Հանրապետականի ղեկավարը:

-Ոչ մի տարածք էլ չի գրավվել։

-800 հեկտար գրավել են։

-800 հեկտարը պատերազմական գործողությունների ընթացքում, առավելևս՝ չավարտված պատերազմի պայմաններում, տարածքների գրավում չէ։

Պարոն Մելիքյանը ոչ մի ածական չի խնայում բնորոշելու համար, թե ինչքան կարևոր է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, նույնիսկ ժողովրդավարությունն է խամրում Հայաստանի ամենաանփոխարինելի մարդու առջև։

«Ցածր անվտանգության մակարդակ ունենալու պայմաններում, երբ ամեն պահ մեր հարևանների, մեզ թշնամի համարվող երկրի կողմից հնարավոր է հարձակում մեր երկրի վրա, ձեր ասած ժողովրդավարությունը, կարծում եմ, ոչ մեկին չի էլ հետաքրքրում»,- թեման փակում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը։

Մհեր Արշակյան