Եթե նախկինում ձեզ մոտ հանրապետություն էր, ապա հիմա միապետություն է՝ ահա այս կարգախոսով է բուհում առաջնորդվում ՇՊՀ ռեկտորը. նախկին դասախոսներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Եթե նախկինում ձեզ մոտ հանրապետություն էր, ապա հիմա միապետություն է. ահա այս կարգախոսով է բուհում առաջնորդվում Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը՝ բացահայտ զբաղվելով կոռուպցիայով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին Շիրակի պետական համալսարանի արդեն նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը:

Աշխատանքից  հեռացված դասախոսները պատրաստվում են ծավալուն փաթեթ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինականությունների մասին:

«Պարոն Մինասյանի թեթև ձեռամբ 1-ից 4-րդ կուրսի առկա բաժինների  ու 1-ից 5-րդ կուրսի հեռակա բաժինների բոլոր կուրսերի ուսումնական պլանները նույնացվեցին:  Համալսարան այցելած նախարարը սա իմանալով ուսանողներին հորդորում էր դատի տալ բուհին»,- ներկայացրեց Գագիկ Համբարյանը:

Ըստ բանախոսների՝ բազմաթիվ ապացույցներ և բացահայտումներ կան ռեկտորի կատարած անօրինականությունների մասին։ Նա կոպտորեն խախտում է բուհի կանոնադրությունը և փոխում է դրանք՝ հարմարեցնելով իրեն:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը հեռացվել են աշխատանքից՝ էթիկայի հանձնաժողովի վարքագծին չհամապատասխանելու հիմունքով։ Նրանք, սակայն, այս որոշումը դիտարկում են որպես ռեկտորի կողմից իրենց նկատմամբ հետապնդում։