Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է․ ՔԿ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ Արարատի մարզի քննչական վարչությունում քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են հետևյալ պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. հունիսի 16-ի ժամը 15:45-ի սահմաններում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 320 կմ-ին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի հատվածում, բախվել էր «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ի վարորդը և ուղևորը, ինչպես նաև «ՎԱԶ 2121»-ի անչափահաս վարորդը՝ ծնված 2007թ., ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ դեպքի առթիվ 2021թ. հունիսի 16-ին ՀՀ ոստիկանության ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, ինչպես նաև՝ կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ «Վազ 2121» ավտոմեքենան, մանևրելով մուտք գործելով երթևեկելի ուղեմաս, տեխնիկական տեսակետից խոչընդոտել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի երթևեկությանը, ինչի հետևանքով էլ բախվել են միմյանց: Ըստ փորձագետի՝ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը թույլ է տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են ՃԵԿ-ի 36-րդ և 39-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնցով էլ պայմանավորվել է տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված տվյալների վերլուծության արդյունքները հիմք են տալիս եզրակացնել, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին ու պայմանավորված լինեին տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացմամբ, չեն դիտվում:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին: