Թուրքիայում հետաքննություն են սկսել փաստաբանի դեմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի Ադանա նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Մարդու իրավունքերի ասոցիացիա» (İHD) կազմակերպության տեղական մասնաճյուղի ղեկավար Յակուփ Աթաշի դեմ նրա՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարության պատճառով, գրում է Duvar-ը։

Աթաշը, որը նաև փաստաբան է, մեղադրվում է «հանրության շրջանում ատելություն ու թշնամանք սերմանելու մեջ»։ Սեպտեմբերի 15-ին նա արդեն ցուցմունք է տվել Ադանայի դատարանում։
Իր ցուցմունքում Աթաշը նշել է, որ «պարզապես իր անձնական կարծիքն է արտահայտել» ու չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նա նաև ասել է, որ իր դեմ այս հետաքննությունը նպատակ ունի ահաբեկել իրավապաշտպաններին։

Կազմակերպությունն ու Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված առանձին հայտարարություններ էին տարածել, որով կոչ էին անում թուրքական պետությանը պաշտոնապես ճանաչել ոճրագործությունները։ Նույն օրը ներքին գործերի նախարար Սոյլուն նշել էր, որ այս հայտարարությունները վկայում են, որ «նրանք միասին հանդես են գալիս ազգի դեմ»։ Նա թվիթերյան իր էջում կիսվել էր հայտարարությունների սքրիշոթերով ու գրել․ «Ցանկանում ենք սա նշել պատմության մեջ»։

Էմմա Չոբանյան