Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «Ադրբեջանը կկանխի Լեռնային Ղարաբաղում հայերի բոլոր հնարավոր սադրանքները»

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ նախօրերին տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ իբր  «ադրբեջանական բանակը կանխել է Արցախի պաշտպանության բանակի բոլոր սադրանքները»։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանական բանակը կանխել է ու կշարունակի կանխել Ղարաբաղում՝ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահները, հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից հնարավոր սադրանքները»,- ասել է Հասանովը, որ միջազգային հանրությունը պետք է այդ գործողություններին գնահատական տա ու որոշակի քայլեր ձեռնարկի։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև ասել է, որ ադրբեջանական բանակը, իբր, «լիովին կատարում է եռակողմ հայտարարության բոլոր պահանջները»։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Կլաարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության ապահովման համար։

 

Էմմա Չոբանյան