Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետը, շնորհավորելով Մրցակցության պաշտպանության hանձնաժողովի նախագահին և ամբողջ անձնակազմին, նշել է, որ մրցակցության օրենսդրության և քաղաքականության մշակումն ու կիրարկումը յուրաքանչյուր երկրի համար տնտեսության դինամիկ զարգացման հիմնաքարերից են: Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաև, որ մրցակցային միջավայրի ձևավորումն ու շարունակական բարելավումը հանդիսանում է մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հենասյունը, որը բարենպաստ պայմաններ է ապահովում գործարարության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման համար:

«Արդեն մեկ տարուց ավել է, ինչ աշխարհում բոլոր երկրները բախվել են գլոբալ մարտահրավերների՝ կապված Քովիդ-19 համավարակի տարածման հետ, ինչը լուրջ վտանգ է մարդկային կյանքերի, ինչպես նաև տնտեսությունների կայունության ու զարգացման համար։

Պետք է շեշտեմ, որ նման պայմաններում նշանակալի է մրցակցային մարմինների դերն ու գործունեությունը հատկապես սոցիալական նշանակություն ունեցող շուկաներում տիրող իրավիճակին հնարավոր հակամրցակցային գործողությունները և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու և սպառողների շահերը պաշտպանելու մասով»,-նշել է իր խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամբողջ անձնակազմին և մաղթել հետագա բեղմնավոր աշխատանքային գործունեություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։