Ուկրաինայում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն 15 երկրի մասնակցությամբ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Ուկրաինա-ամերիկյան Rapid Trident-2021 զորավարժությունները կսկսվեն սեպտեմբերի 20-ին  ՆԱՏՕ-ի գործընկեր 15 երկրների 6 հազար զինծառայողների մասնակցությամբ:  Այս մասին այսօր հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերը, գրում է korrespondent-ը:

Տեղեկացվում է, որ վարժանքները կանցկացվեն Լվովի մարզում ու կտևեն մինչև հոկտեմբերի 1-ը, դրանց նպատակն է պատրաստվել  բազմազգ ուժերի համատեղ գործողություններին կոալիցիոն օպերացիաների ժամանակ:

Ակնկալվում է, որ զորավարժությունները կբարելավեն ուկրաինական զորքերի պատրաստվածության և արդյունավետության մակարդակը, ինչպես նաև կբարելավվի Ուկրաինայի, ԱՄ -ի և ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների զինված ուժերի շտաբերի համատեղելիությունը:

Նշվում է, որ Rapid Trident-ի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվեն բազմազգ գումարտակի ռազմավարական վարժանքներ՝ մարտական ​​կրակով:

Զորավարժությունների ընթացքում նաև նախատեսվում են ուկրաինացի և ամերիկացի դեսանտայինների համատեղ թռիչքներ ամերիկյան C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռից:

Տաթև Ֆռանգյան