ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Դուշանբեում համատեղ հռչակագիր են ընդունել, hայտնում է Ռիա Նովոստին։

Մասնավորապես` հռչակագրի տեքստից հետևում է, որ ՀԱՊԿ առաջնորդները Դուշանբեում կայացած նիստում հաստատել են արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը։ Երկրների ղեկավարները նաև համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, դատախազության ու դատարանների ստեղծում։

Երեք տարով երկարաձգվել են ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի լիազորությունները։ Բացի այդ, կազմակերպության անդամները Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին հստակեցրել են Կենտրոնական Ասիայում ստորաբաժանումների օպերատիվ տեղակայման պլանը, որոշել նաև քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ հարավային սահմանների պաշտպանության համար։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախագահությունն այսօրվանից ստանձնել է Հայաստանը և Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարեվերջին ՝ Երևանում:

 

Էմմա Չոբանյան