Հարավային Կովկասի ԵՄ ներկայացուցիչն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Ադրբեջանում հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակի, այդ թվում՝ սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի, հաղորդակցությունների բացման, ենթակառուցվածքային ծրագրերի ու այլ հարցերի շուրջ։

Բայրամովը տեղեկացրել է եռակողմ հայտարարության իրագործման ընթացքի մասին։ Կլաարն էլ իր հերթին հիշեցրել է, որ ԵՄ-ն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, զարգացման ու բարգավաճման դիրքերից ու նշել համապատասխան աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Կողմերը նաև քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

Նշենք, որ ավելի վաղ ԵՄ պաշտոնյան երկրօրյա այցով Հայաստանում էր, որի շրջանակներում հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կլաարը այցելել էր նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատված։

 

Էմմա Չոբանյան