ԱՄՆ-ում հայտարարել են Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ անվտանգության նոր գործընկերության ստեղծման մասին

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել են անվտանգության նոր գործընկերության մասին, որը կենտրոնացած կլինի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: Ինչպես չորեքշաբթի օրը հատուկ ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, այս քայլը ներառում է ռազմական և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջոցով տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև համագործակցություն կիբերտարածքում, արհեստական ​​բանականության և մի շարք այլ տեխնոլոգիաների զարգացման գործում. գրում է ՏԱՍՍ-ը:

Նախաձեռնությունը անվանվել է AUUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ):

Ճպազրույցի ընթացքում  նշվել է, որ Մեծ Բրիտանիան և Ավստրալիան ԱՄՆ -ի «ամենահին դաշնակիցներից» են:

«Կարծում եմ, որ այս հայտարարությունը պատմական է և արտացոլում է Բայդենի վարչակազմի մտադրությունը ՝ ամրապնդել ավելի ուժեղ գործընկերություն ՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար»,- ասել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նրա խոսքով, նախաձեռնությունը նաև ուղղված է երեք երկրների նավատորմների միջև «ավելի խոր փոխգործունակության ապահովմանը»:

«Դրա նպատակը ոչ միայն Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր կարողությունների ամրապնդումն է, այլև Եվրոպան, մասնավորապես Մեծ Բրիտանիան մեր ռազմավարական ջանքերին ավելի մոտեցնելը»,- ասվել է մամուլի ճեպազրույցում:

Վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ -ն նաև պարտավորվում է «ամրապնդել երկկողմ կապերը անվտանգության ավանդական գործընկերների ՝ Ասիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում և Ֆիլիպիններում», ինչպես նաև նոր գործընկերների հետ փոխգործակցության զարգացում, այդ թվում ՝ Հնդկաստանի և Վիետնամի: