Հիմա ՀՀ-ն առաջնորդվում է Խորհրդային միությա՞ն սահմաններով. Վարդևանյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց. «Հիմա ՀՀ-ն առաջնորդվում է Խորհրդային Միության սահմաններո՞վ, թե՞ ոչ»։

Նա մեջբերեց պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությունը, որ Ադրբեջանն իր սահմանադրական ակտով իր սեփական սահմանները չի ճանաչել, ինչո՞ւ է Հայաստանը ճանաչում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց. «Իրավական առումով մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ Հայաստանի Հանրապետությունն ինչպե՞ս է ձևավորվել։ ՀՀ-ն ձևավորվել է այն բանի արդյունքում, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը հռչակել է անկախություն, փոխել է իր անունը և դարձել է Հայաստանի Հանրապետություն։

Մենք շատ հաճախ չենք նկատում, թե մեր ձևակերպումներում ինչ սպառնալիքներ ենք ստեղծում մեր երկրի համար։ Այո՛, ես ասում եմ՝ ՀՀ-ն ձևավորվել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության հիման վրա։ Եվ չի կարող ՀՀ-ն չունենալ սահմաններ, չի կարող լինել այդպիսի բան։

ՀՀ անկախության հռչակումից հետո այդ թվում ԱՊՀ-ում ընդունվել են փաստաթղթեր, որոնք նույնպես պետք է վերլուծել»։

Փաշինյանը միաժամանակ շեշտեց, որ սա պարզ հարց չէ, ունի շերտեր, որոնք պետք է վերլուծվեն ու ուսումնասիրվեն։

Մանրամասները՝ տեսանյութում: