Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակել է քրեակատարողական ծառայության պետ
Քաղաքականություն
15.09.2021 | 19:30Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- գրված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակել է քրեակատարողական ծառայության պետ․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»: