Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատել է իրանցի վարորդներին ձերբակալելու լուրը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանը հաստատում է, որ իրանցի վարորդներ են ձերբակալել Գորիս-Կապան ճանապարհին։ Մասնավորապես, Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը ադրբեջանական «Ապա» գործակալությանը հայտնել է, որ ձերբակալված վարորդները, իբր, «ապօրինաբար մուտք են գործել Ադրբեջանի տարածք»։

«Ավտոմեքենաները, որոնք անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք Հայաստանից, ձերբակալվել են ներքին գործերի նախարարության, Պետական մաքսային կոմիտեի, ու Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից։ Վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Զահիդովը։

Հիշեցնենք, որ Factor.am-ը հայտնել էր ավելի վաղ, որ ադրբեջանական ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում՝Որոտան գյուղի մոտ, ձերբակալել է բեռնատարների երկու իրանցի վարորդների։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է Արցախի Հանրապետություն բեռներ տեղափոխելը։

 

Էմմա Չոբանյան